top of page

Սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2027 թվականին․ Գրիգոր Մինասյան

  • Armen Sukiasyan
  • Aug 29, 2024
  • 1 min read

Սահմանադրական հանրաքվեն, նոր պայմանավորվածության համաձայն, նախատեսվում է անցկացնել 2027թ., այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նրա խոսքով՝ փաստաթղթի վրա աշխատելու են մանրամասնորեն, ոչ թե հրատապ կարգով։ Կազմակերպվելու են հանրային քննարկումներ։ 

Իսկ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին։

1/1958
bottom of page