top of page

Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․ Բագրատ Սրբազանը անձրևի ու կարկուտի տակ Նալբանդյանի «Ազատությունն» արտասանեց

  • Armen Sukiasyan
  • May 7, 2024
  • 1 min read

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ դեպի Երևան հորդ անձրևի ու կարկուտի տակ շարունակվում է։

 «Թող որոտա իմ գլխին, փայլակ, կայծակ, հուր , երկաթ,

Թող դավ դնե թշնամին,

Ես մինչ ի մահ, կախաղան, մինչև անարգ մահու սյուն,

Պիտի գոռամ, պիտ կրկնեմ, ազատություն»,-Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունն արտասանեց Սրբազանը։

«Մարդիկ ուզում են ազատագրվել, այս կեղտոտ, մեղսալից, նվաստացած, ստորացած վիճակից, ուզում են հաշտ ապրել, ազատ ապրել, հաղթանակած ապրել, չեն վախենում ոչ մի բանից։ Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամեն ինչից։ Տեսեք, մի տրտունջ կա՞»,-ցույց տալով երթի մասնակիցներին՝ ասաց Սրբազանը։

1/1959
bottom of page