top of page

Ամառային զորակոչից տարկետում կտրվի այն սովորողներին, որոնք դեռ չեն ավարտել ուսումը

  • Armen Sukiasyan
  • Aug 1, 2024
  • 1 min read

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ին, ՀՀ-ի կամ օտարերկրյա պետության հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող՝ ՀՀ մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինծառայության 2024-ի ամառային զորակոչից տարկետում տալու մասին որոշում կայացրեց:

Խոսքը այն սովորողների մասին է, որոնք չեն ավարտել ուսումնառությունը, եւ այս որոշման արդյունքում նրանց հնարավորություն կտրվի ավարտել ուսումնառությունը:

ՀՀ կառավարության որոշման մեջ նշված ՀՀ քաղաքացիները ուսումնառություն ավարտելու են մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

1/1958
bottom of page