top of page

Եղիսե մարգարեի հիշատակության օրն է

  • Jul 2
  • 1 min read


Այսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն է:

«Նա Եղիա մարգարեի աշակերտն էր, որ ուսուցչի՝ երկինք վերանալուց հետո ստացավ մարգարեական շնորհ ու զորություն: Հայտնի է իր բազում հրաշագործություններով ինչպես կենդանության, այնպես էլ մահից հետո:

Նրա մահից մեկ տարի անց մարգարեի գերեզմանում թաղված դիակը, դիպչելով նրա ոսկորներին, կենդանանում է»,- գրել է Զաքարիա Սրբազանը։ 

Եղիսե մարգարեն ապրել է Ն. Ք. 9-րդ դարում, եղել Եղիա մարգարեի աշակերտը և գործել նրա ոգով: Մովսեսից հետո նրան են վերագրվում ամենաշատ հրաշագործությունները: Այդ հրաշագործությունների (թվով՝ 13) և մարգարեությունների մասին պատմվում է Հին Կտակարանի Թագավորաց Գ և Դ գրքերում: 

 
 
1/2287
bottom of page