top of page

Տավուշի ոստիկանները վնասազերծել են բնակարանային գողերի, որոնք թալանել էին անգամ զոհված ազգային հերոսի տունը

  • Armen Sukiasyan
  • May 14, 2024
  • 1 min read

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները մի քանի օր շարունակ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Տավուշի մարզում հայտնաբերել ու վնասազերծել  են բնակարանային գողերի խումբ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները աշխատանքներն իրականացրել են Դիլիջանում, Իջևանում, օրեր շարունակ կատարել են դարանակալումներ ու արդեն, երբ վստահ են եղել, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, խմբի անդամների մեծ մասին (գրեթե բոլորին), հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Դիլիջանի բաժին:

Կայքի տեղեկություններով՝ նշված խումբը Տավուշի մարզում կատարել է 10-ից ավելի բնակարանային գողություններ: Նրանք անգամ չեն խորշել և իրենց սև գործը կատարել են 44-օրյա պատերազմում նահատակված ՀՀ Ազգային հերոս 46-ամյա Թաթուլ Ղազարյանի տնից:

1/1959
bottom of page