Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեցոլային՝ Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով
- Armen Sukiasyan
- Jul 17, 2024
- 1 min read

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Իքսի իր էջում հայտնել է, որ միանում է գործընկերների՝ Ռոբերտա Մեցոլային ուղղված շնորհավորանքներին, Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում տպավորիչ վերընտրության համար:
«Եվրախորհրդարանը կարևոր դեր է խաղում Հայաստան-ԵՄ ամուր գործընկերության օրակարգի, տարածաշրջանային խնդիրների առաջխաղացման գործում, և մենք անհամբեր սպասում ենք այդ ճանապարհի շարունակությանը»,- գրել է Միրզոյանը:



















