top of page

ԱՄՆ-ը սկսել է Հորմուզի նեղուցի «ականազերծման նախապատրաստությունը». CENTCOM

  • 15 hours ago
  • 1 min read


ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը սկսել են Հորմուզի նեղուցի «ականազերծման նախապատրաստությունը»։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։

ԱՄՆ ՌԾՈւ երկու ականակիրներ՝ USS Frank E. Peterson-ը եւ USS Michael Murphy-ն, անցել են Հորմուզի նեղուցով եւ սկսել գործողություն Պարսից ծոցում՝ նեղուցն ականներից լիովին մաքրելու ավելի լայն առաքելության շրջանակում»,- նշվել է հայտարարությունում։

Ավելի վաղ Axios պորտալը հավաստիացրել էր, որ ԱՄՆ ՌԾՈւ մի քանի նավեր շաբաթ օրն անցել են Հորմուզի նեղուցով՝ առանց Իրանի հետ համաձայնության։

 
 
1/2079
bottom of page