Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում
- 6 minutes ago
- 1 min read

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում։
Որոշումը հրապարակվեկ է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ժամանակավոր պաշտո նակատար Զարեհ Ջոն Սինանյանին վերանշանակել Սփյուռքի գործերի գլխա վոր հանձնակատարի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ։
Զարեհ Սինանյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից։



















