top of page

Ռադդ քաշի՛, հարվածի տակ մի՛ դիր մեր ժողովրդին․ Ռոբերտ Քոչարյան

  • 7 days ago
  • 2 min read


Այս իշխանությունն ութ տարի շարունակ ժողովրդին ասում է ՝ ամեն ինչ լավ է։ Այս մասին Երևանում ընթացող  «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ միևնույն ժամանակ մանրամասնելով, թե ինչն է «լավ»։

«Առաջինը՝ խաղաղության մասին խոսելիս՝ պատերազմ բերեցի, տվեցին 5000-ից ավելի զոհ։ Հիմա էլ ընդունում են, որ դա արել են  միտումնավոր՝ հասկանալով, որ ամեն ինչ կորցնելու են, բայց արել են, իրենց դավաճան չասեն։ Երկրորդը՝ թշնամուն հանձնել են 200 քառ․կմ և  ավելի տարածք և ասել են՝ սոված կմնան, կգնան տուն։ Մինչ այսօր այդ սոված մնալը շարունակվում է։ Այս երկրագնդի վրա ամենից երկար հացադուլն է, որը թշնամին անում է մեր տարածքում՝ ըստ Նիկոլ Փաշինյանի։ Խայտառակություն է։

Երրորդը՝ հանձնել են Արցախը և ունենք 150 000 փախստական։ Հիմա էլ արցախցիներին ասում են՝ իսկ ինչո՞ւ դուք չեք զոհվել։

Չորրորդը՝ անհասկանալի պայքար են մղել կովիդի դեմ։ Սկզբից ասել են՝ ստից հիվանդություն է, տնական օղիով կբուժեն։Հետո պարզվեց, որ Հայաստանում կովիդից զոհվեց, մահացավ 3 անգամ ավելի մարդ, քան միջինն աշխարհում, անշնորհք պայքար էր այդ համաճարակի դեմ։

Հինգերորդը՝ խոստացել են պայքար կոռուպցիայի դեմ։Արդյունքում գլխավորել են կոռուպցիան, ստեղծել են սեփական օլիգարխներին և որդեգրել են հին օլիգարխներին։ Հավաքել են 8 միլիարդ դոլարի պարտք, որի առնվազն կեսը մսխել են։

Վեցերորդը՝ խոստացել են սոցիալական արդարություն և աղքատության դեմ պայքար։Պարզվեց, որ Հայաստանի քաղաքացու գլխում է աղքատությունը, ըստ վարչապետի, և պարզվեց՝ բոլոր «օպել քշողները համբալ են», սա է իրենց պատկերացնումը հայ ժողովրդի մասին։

Յոթերորդը՝ խոստացել են պայքար հանցավորության դեմ, բայց իրենք են դարձել այդ հանցագործները։ Ես այստեղ կասկած չունեմ, որ թմրամոլության այսպիսի աճ Հայաստանում չի կարող լինել, եթե ղեկավարներից շատ բարձր բարձրաստիճան մարդիկ մաս չեն այդ բիզնեսի, հնարավոր չէ՛, հնարավոր չէ։Ժողովրդին նստացրել են օնլայն կազինոների վրա, քայքայում են ընտանիքներ և հարստանում են ուրիշի դժբախտության վրա»,- իր ելույթում ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանի համոզմամբ՝ թվարկված կետերը բավարար են այս իշխանություններին վռնդելու համար։

«Կարծում եմ՝ վռնդելը քիչ է, բայց չեմ ասում,թե ինչ է պետք անել։ Ժողովրդի համբերությունը լցվել է։ Այս իշխանությունն անկուշտ է ։ Ուտում է ոչ միայն սնունդ, այլև բյուջեն ու մարդկանց կյանքերը։ Այս իշխանությունը բերում է մահեր ու տառապանքներ»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահն ու շարուկեց․ «Եթե դու սիրում ես մեր ժողովրդին, ուրեմն ռադդ քաշի և հարվածի տակ մի դիր մեր ժողովրդին: Մենք կարող ենք դադարեցնել այս քաղաքականությունը: Պրոբլեմը ոչ թե մեր պետության ու մեր ժողովրդի մեջ է, պրոբլեմը մեկ մարդու մեջ է: Ուրեմն մեր հետագա քայլերի բանաձևը շատ պարզ է՝ չկա Նիկոլը պաշտոնում, չկա պրոբլեմներ Հայաստանում: Չկա Նիկոլը, չկա ճգնաժամ, չկա Նիկոլը, չկա աղքատություն, չկա Նիկոլը, չկա պատերազմ, չկա Նիկոլը,  չկա ազգային նվաստացում,  չկա Նիկոլը, չկա 300 000 ադրբեջանցիների վերադարձը։ Բոլոր այս խնդիրները լուծվելիք խնդիրներ են»։

 
 
bottom of page