top of page

Ընդդիմությունը իսկապես բարդ վիճակում է և ցանկացած որոշման դեպքում միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան

  • 17 hours ago
  • 1 min read


Ընդդիմությունը իսկապես բարդ վիճակում է և ցանկացած որոշման դեպքում միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Քանի-որ հանրային տիրույթում չեն դադարում քննարկումներն առ այն, պետք է վերցնել մանդատները և գնալ խորհրդարան, թե ոչ, ուզում եմ մի քանի թեզերի անդրադառնալ, որոնք այս օրերին քննարկվում են։ Ընդդիմությունը լավ լուծում չունի, ընդդիմությունը իսկապես բարդ վիճակում է գտնվում և ցանկացած որոշման դեպքում էլ միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին: Որոշ իրավաբաններ ասում են, որ եթե մանդատները չվերցնեք, Նիկոլ Փաշինյանը օրենսդրական փոփոխություններ կնախաձեռնի կամ կդիմի Սահմանադրական դատարան և դրա արդյունքում կտա ավելի փոքր ուժերի:

Ես այդ սցենարը իրատեսական չեմ համարում և բացառում եմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը երբևէ կարմիր գիծ չի խախտի ինքն իր ու իր քարոզչական թեզերի նկատմամբ: Ավելի իրատեսական կհամարեի, եթե քննարկեինք, որ մի հրաշքով ընդիմությունը չվերցներ մանդատները ու բոլորը բացարկ հայտնեին, այս դեպքում իշխանությունը դրսում գտնվող ընդդիմությանը ամեն կերպ կճնշեր և կդեմորալիզացներ, ու 6 ամիս կամ 1 տարի հետո կգնար արտահերթ ընտրությունների և այնտեղ կձևավորեր բոլորովին այլ պատկերով խորհրդարան»,- նշել է Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը ընդգծել է՝ անլուրջ է համարում իշխանական պատգամավորներ այս կողմ բերելու թեզը, ավելի լուրջ կհամարի ընդդիմության առաջնորդների հանրային երաշխավորություն ստանձնելն ու իրենց ցուցակներից պատգամավոր գնացող մարդկանց քաղաքական ամրության ու հուսալիության համար երաշխավորելը:

 
 
1/2181
bottom of page