top of page

Փաշինյան-Էրդողան-Ալիև՝ պատերшզմի եռագլուխ դևն է. Քրիստինե Վարդանյան

  • May 7
  • 1 min read


«Մենք ձեզնից 180 աստիճան տարբեր ցուցակ ունենք. մեզ մոտ հող հանձնողներ չկան, կան պաշտպանողներ, մեր ցանկում մարդու մարդու վրա թքող չկա»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին։

Նա նշեց, որ իրենց ցանկում չկա մարդ, ով գալու է այս ամբիոնից հայտարարի՝ Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ։

«Մեր ցանկում չկա մարդ, որ ասելու է՝  Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը»,- ասաց Վարդանյանը։ 

Ընդդիմադիր պատգամավորը նաև նշեց, որ Հայաստանում կա պատերազմի ուժ, կան պատերազմներ բերած ուժ և այդ ուժը իշխող ուժն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

«Եթե  Հայաստանում կա պատերազմի եռագլուխ դև՝ դա Փաշինյան-Էրդողան-Ալիև պատերազմ եռագլուխ դևն է։ Այնպես որ, դրա մասին մտածեք»,- ասաց Ք. Վարդանյանը։ 

 
 
1/2291
bottom of page