Ֆրանսիան գործընկերների հետ քննարկում է Հորմուզի նեղուցում առաքելությունը
- 2 hours ago
- 1 min read

Ֆրանսիան, ըստ իր կառավարության հաղորդագրության, դաշնակիցների հետ աշխատում է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի ռազմական ուղեկցման ծրագրի վրա՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների ավարտից հետո: Արտգործնախարար Ժան-Նոել Բարոն France Inter ռադիոյին տված հարցազրույցւոմ հայտարարել է, որ եվրոպական երկրները և այլ գործընկերներ մասնակցում են առաքելության ծրագրի մշակմանը:
Բարոն նշել է, որ լցանավերը, հավանաբար, կկարողանան կրկին անվտանգ նավարկել նեղուցով, եթե հակամարտության կողմերը համաձայնության գան և ուղեկցման համակարգ ստեղծվի: Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն զգալի առաջընթաց են գրանցել: Նախագահ Էմանուել Մակրոնը ավելի վաղ հայտարարել էր, որ մոտ 15 երկիր պատրաստ է մասնակցել նման առաքելությանը:
Bild-ի տվյալներով՝ Բեռլինը վերջին օրերին նաև ազդարարել է նեղուցում համատեղ առաքելության իր հիմնարար պատրաստակամության մասին: Գերմանիայի կառավարությունը, սակայն, կարծում է, որ դրա համար պետք է բավարարվեն որոշակի պայմաններ, ինչպիսիք են ՄԱԿ-ի խիստ մանդատը և կայուն հրադադարը, կամ նույնիսկ համաձայնեցված հրադադարը:



















