top of page

Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը

  • 2 hours ago
  • 1 min read


«Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպման խնդրանքով դիմել էր մոտ երկու շաբաթ առաջ։ Ինքը եկել էր ծանոթանալու ընտրությունների նախապատրաստման ընթացքին, նաև ՌԴ ԿԸՀ նախագահի հնարավոր այցի նախապատրաստման համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էր ՌԴ դեսպանը եկել ԿԸՀ, ի՞նչ կար քննարկելու։

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու։ Վ.Հովակիմյանն ասաց, որ այսօր արդեն առաքելության առաջին՝ 14 հոգանոց կամզի վկայականները պատրասել են, որպեսզի ԱԳՆ միջոցով փոխանցվի ԱՊՀ գործընկերներին։

«Ռուսաստանի ԿԸՀ-ն արդեն մեր հրավերով է ժամանում։ Մենք բոլոր մեր գործընկերներ երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչներին հրավիրում ենք»,- ասաց Վ.Հովակիմյանը։

Նշենք՝ ԿԸՀ հաղորդմամբ, նախօրեին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշեւը ապրիլի 9-ին հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ում։ Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Դեսպանը հետաքրքրվել է առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստական ընթացքից։

 
 
bottom of page