top of page

Լեհաստանի նախագահը Վլադիմիր Զելենսկուն զրկել է իր երկրի բարձրագույն պարգևից

  • Jun 20
  • 1 min read


Lեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն զրկել է իր երկրի բարձրագույն պարգևից՝ Ոսկե արծվի շքանշանից: Լեհաստանի առաջնորդի գրասենյակը այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցում։

Վեստի.ռու-ն գրում է, որ Նավրոցկիի և Զելենսկիի միջև հակամարտությունը սկսվել է Կիևի կողմից Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը «героев УПА» («Ուկրաինայի ապստամբ բանակի հերոսների») անվանակոչելու որոշումից հետո: УПА-ն համագործակցել է նացիստների հետ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ և պատասխանատու է բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում՝ լեհերի և ուկրաինացիների զանգվածային սպանությունների համար:

Ավելի վաղ մի շարք եվրոպացի դիվանագետներ նույնպես կոչ էին արել Զելենսկուն զրկել «Արժանիքների համար» Եվրոպական օրդենից։ Նա այդ պարգևը ստացել էր «եվրոպական ինտեգրման և եվրոպական արժեքների» գործում ունեցած ներդրման համար։

 
 
bottom of page