top of page

Երևան–Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն

  • Jun 19
  • 1 min read


Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Լևոն Մ.-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատարը և Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Ղուկաս Փ.-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է դաշտում։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։



Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

 
 
bottom of page