«Մանչեսթեր Յունայթեդը» 3:2 հաշվով հաղթել է առաջնության առաջատար «Արսենալին»
- Arnold Gevorgyan
- 2 hours ago
- 1 min read

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում դիտարժան պայքարում 3:2 հաշվով հաղթանակ տարավ առաջնության առաջատար «Արսենալի» նկատմամբ։
Հյուրերի կազմում գոլերով աչքի ընկան Բրայան Մբեմոն և Պատրիկ Դորգուն։ Հաղթական գնդակը հանդիպման ավարտին՝ 87-րդ րոպեին, խփեց Մատեուս Կունյան։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Միկել Մերինոն, իսկ «Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը գրավեց սեփական դարպասը։
Սա մանկունիացիների երկրորդ անընդմեջ հաղթանակն էր նոր գլխավոր մարզի՝ Մայքլ Քերիկի գլխավորությամբ (հունվարի 17-ին թիմը 2:0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին»):
Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 38 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։ «Արսենալը», չնայած պարտությանը, 50 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը։



















