top of page

Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի

  • Armen Sukiasyan
  • May 26, 2024
  • 1 min read

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետևանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները և ուղևորվել աղետի գոտի։

«Հավելեմ՝ ՏԿԵ նախարար Գնել  Սանոսյանը և ՆԳ նախարարի տեղակալ - Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են»,- գրել է Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում:

 

Ավելի վաղ հայտնել էինք՝ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ:

 

Տեղեկացնենք՝ ՆԳ նախարարությունը Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել:

1/1959
bottom of page