Գտնվել է Փամբակ գետն ընկած ռեստորանի աշխատակցուհու դին
- Armen Sukiasyan
- May 17, 2024
- 1 min read

Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի է կորել (ենթադրվում է, որ ընկել է Դեբեդ գետը):Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մարտական հաշվարկներ:Փրկարարները Դեբեդ գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ:Մայիսի 17-ին, ժամը 14:55-ին փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են քաղաքացի Ե. Գ-ի դին (ծնված 1966թ․) և դուրս բերել գետից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ե․Գ-ն աշխատում է «Եդեմ» ռեստորանային համալիրում։



















