top of page

Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին և TRIPP կոչվածի հարցում շահագրգիռ երկրների նոր վերադասավորումներ է ենթադրում. Դանիելյան

  • Jun 29
  • 1 min read


«Իսրայելի կառավարության կողմից Կնեսեթում դրված Ցեղասպանության ճանաչման բանաձևին հավանություն տալը մեծ ազդեցություն է ունենալու Մերձավոր Արևելքի իրավիճակի վրա»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ շարունակելով.

«Ցեղասպանության ճանաչումը հայերի համար ունի պատմական արդարության նշանակություն, Իսրայելի և Թուրքիայի համար այն քաղաքական հակամարտության շրջափուլ է։ Իսրայելը ցանկանում է այն հավասարակշռել Գազայի ցեղասպանության մեղադրանքին, որում Իսրայելին մեղադրում է Թուրքիան։ Նաև սահմանափակել Իսլամական Աշխարհում Թուրքիայի ունեցած հավակնությունները։

Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին և TRIPP կոչվածի հարցում շահագրգիռ երկրների նոր վերադասավորումներ է ենթադրում»։

 
 
1/2288
bottom of page