Խնդրում եմ, պատգամավորներ, հավատարիմ մնալ ձեր երդմանը. ՔՊ խմբակցության պատգամավոր
- 6 days ago
- 1 min read

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Նա նշեց, որ 2019 թվականից ներկայացրել է ժամկետային զինծառայողների թվի նվազման ցավոտ վիճակագրությունը, պատգամավորների ու պաշտպանության նախարարի ուշադրությունն է հրավիրել չափազանց վտանգավոր խնդրի վրա ու լուծումներ առաջարկել՝ զինվորների թվի կործանարար նվազումը կանխելու համար։
«Երկու տարուց ավելի առաջարկում եմ՝ զինվորների թվաքանակն ավելացնելու համար անհրաժեշտ է գործադրկել հետևյալ համակցված քայլերը՝ բարձրացնել ծառայության սահմանային տարիքը, ծառայությունից խուսափելու համար բժշկական փորձաքննությունից հրաժարվելը քրեականացնել, ծառայությունից խուսափած անձանց տալ կարճաժամկետ ծառայության հնարավորություն մեծ գումարի դիմաց, որն արդեն սահմանել ենք 27 տարին լրացածների համար, քաղաքացիությունից հրաժարվելու համար բարձր վճար սահմանել»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Նա խնդրեց պատգամավորներին հավատարիմ մնալ իրենց երդմանը՝ քվեարկել հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պաշտպանության։



















