top of page

Երևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Mar 18
1 min read


ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այն նախաձեռնվել է մարտի 12-ին՝ Երևանի Կիևյան փողոցի 7-րդ շենքի թիվ 27 մսուր-մանկապարտեզում Երևանի բնակիչ 67-ամյա Վ․ Գ․-ի դին հայտնաբերելու փաստով։



Այդ օրը ժամը 23։30-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության թիվ 23 բժիշկների խումբը կանչով ժամանել է նշված հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։



Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված մանկապարտեզում որպես պահակ։

 
 
1/2388
bottom of page