top of page

Աֆղանստանը հայտարարել է՝ Պակիստանը հարվածել է թմրամոլների հիվանդանոցին, կան հարյուրավոր զոհեր

Mar 17
1 min read


Աֆղանստանը  հայտարարել է՝ երեկ երեկոյան Պակիստանը թիրախավորել ու ավիահարված է հասցրել թմրամիջոցներից կախվածությունների բուժման կենտրոնին, ինչի հետևանքով 400 մարդ զոհվել  է։ Միջազգային մամուլի փոխանցմամբ, սրան նախորդել էին երկու երկրների միջև սահմանային մի քանի բախումներ։

Պակիստանը չի ընդունում  հիվանդանոցին հարվածելու մեղադրանքները՝ նշելով, որ Աֆղանստանի արևելքում իրականացրած այլև հարվածների դեպքում էլ քաղաքացիական որևէ օբյեկտ չեն թիրախավորել։

Աֆղանստանի կառավարության խոսնակի տեղակալ Համդուլլահ Ֆիտրատը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հիվանդանոցին հասցրած ավիահարվածի հետևանքով 2000 մահճակալ ունեցող հաստատության մեծ մասն ավերվել է, ինչի հետևանքով զոհվել է 400 ,արդ, 250 մարդ վիրավորվել է։

Տեղական հեռուստաընկերությունները X-ում հրապարակել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես անվտանգության ուժերը լապտերներով տեղափոխում զոհերին, հրշեջները պայքարում են շենքի ավերակների մեջ կրակը մարելու համար: Ֆիտրատը նշել է, որ փրկարարական խմբերը աշխատում են հրդեհը վերահսկելու և դիակները դուրս բերելու ուղղությամբ:

 
 
1/2388
bottom of page