Պեսկով․ Սի Ծինփինը և Պուտինը կշփվեն ԲՐԻԿՍ գագաթնաժողովի կուլիսներում
Sep 11
1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ գագաթնաժողովի կուլիսներում։ Այս մասին հայտնել էՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Վեստի» լրատվական ծառայության հարցազրույցում։
«Նրանք գագաթնաժողովի կուլիսներում, այսպես թե այնպես, կարճ շփվելու հնարավորություն կունենան… Նրանք դժվար թե կարողանան ինչ-որ բան մանրամասն քննարկել, բայց շփվելու հնարավորություն կունենան», — հայտնել է Պեսկովը



















