top of page

Թրամփն անհանգիստ է հանցավորության մակարդակի կտրուկ աճից

Sep 2
1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չիկագո քաղաքում, Իլինոյսի նահանգ, հանցավորությունը հասել է չափազանց բարձր մակարդակի եւ փաստացի դուրս եկել վերահսկողությունից։ «Ավելի վատ, քան հիմա է, երբեք այլեւս չի եղել։ Այս հանգստյան օրերին 41 մարդ ստացել է հրազենային վիրավորում, երեք անձ մահացել է։ Այս թվերը դառնում են նորմալ։ Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Քաղաքը կկործանվի, եթե քաղաքապետը կամ նահանգապետը ֆեդերալ կառավարությանն օգնության չկանչի։ Ես սպասում եմ հեռախոսազանգի։ Ոչ ոք չպետք է հարկադրված լինի նման պայմաններում ապրելու»,- Truth Social կայքի իր էջում գրել է նախագահ Թրամփը։ Նա նաեւ հավաստիացրել է, որ դաշնային ուժերը ի վիճակի են շատ արագ կերպով կայունացնել իրավիճակը Վաշինգտոնի օրինակով։ Թրամփը հավելել է, որ սպասում է, որպեսզի լինի պաշտոնական դիմում տեղի իշխանություններից։



 
 
1/2388
bottom of page