top of page

Դոլլի Փարթոնը համաձայնվել է քաղցկեղի փորձարարական բուժմանը՝ հանուն ուրիշների. ինչ է պատմել երգչուհու քույրը

Aug 28
1 min read


Դոլլի Փարթոնի կրտսեր քույրը՝ Ստելլա Փարթոնը, հուզիչ գրառում է կատարել քանթրի երաժշտության հանգուցյալ աստղի հիշատակին՝ բացահայտելով, որ Դոլին պատրաստ էր անցնել քաղցկեղի փորձարարական բուժում՝ ուրիշներին օգնելու հույսով:

«Քույրս ամենաառատաձեռն, ուշադիր և բարի մարդկանցից մեկն էր, որին ես երբևէ ճանաչել եմ։ Աշխարհը նրան տեսնում էր ճիշտ այնպիսին, ինչպիսին նա կար»,- գրել է Ստելլան Ֆեյսբուքում հրապարակված հաղորդագրության մեջ։ 

Եվրանյուզի հաղորդմամբ, Ստելլայի փոխանցմամբ, քույրը վերջերս խոստովանել է իրեն, որ նույնիսկ եթե ապաքինման հույս չկա, նա միևնույն է թույլ կտա բժիշկներին իր վրա օգտագործել փորձարարական դեղամիջոցներ, որոնք ապագայում կարող են օգնել քաղցկեղով հիվանդներին:

«Նա վերջերս ինձ ասաց, որ եթե իր համար հույս չմնա, նա միևնույն է թույլ կտա իր բժշկական թիմին փորձել փորձարարական դեղամիջոցներ՝ ապագայում մարդկանց օգնելու հույսով։ Քույրս միշտ մտածում էր ուրիշների մասին», - գրել է Ստելլան:

Դոլին մահացել է օգոստոսի 25-ին  80 տարեկան հասակում՝ քաղցկեղի դեմ «կարճատև պայքարից» կարճ ժամանակ անց։

 
 
1/2388
bottom of page