top of page

Ավտովթարի հետևանքով մահացել է բլոգեր Նորայր Նիկոյանի քույրը

  • Jun 25
  • 1 min read


Ավտովթարի հետևանքով մահացել է բլոգեր Նորայր Նիկոյանի քույրը։


Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել հունիսի 25-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում։ Երևանի բնակիչ, 28-ամյա Ա. Ն.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։

Վթարի հետևանքով վարորդը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
bottom of page