Ղազարյան Սոնիկը չգիտի՝ է՛լ ինչպես իր գոյութունը Նիկոլի առաջ արդարացնի
- Aug 10
- 1 min read

Հարցին՝ չի՞ստացվում, որ Նիկոլը հայերի մահն է ցանկանում՝ հաշվի առնելով քարոզարշավի ժամանակ նրա հնչեցրած սկանդալային հայտարարությունները, երբ հարց էր բարձրացվում՝ ինչո՞ւ սա կամ նա պատերազմի ժամանակ չի զոհվել, Ղազարյան Սոնիկը պատասխանել է՝ վստահություն հայտնելով, որ քաղաքացիներն իրենց քվեով հաստատել են, որ իրենք հասկանում են, թե ինչ նկատի ունի վարչապետը: Ըստ Սոնիկի՝այդ հայտարարութունը քաղաքական հայտարարություն է:
Սոնիկը փորձել է նիկոլաբարո ոճով մանիպուլացնել այն քվեների նշանակությունն ու քաղաքական արժեքը, որը ՔՊ-ն ստացել է կամ, ավելի ճիշտ, «քերել է» ժողովրդից՝ բացահայտորեն գողանալով տասնյակ հազարավոր ձայներ ու անելով ամեն բան, որ Ծառուկյանի ուժը չմտնի խորհրդարան: Սոնիկը մոռանում է, որ ընտրություններում ստացած քվեն երբեք չի կարող մեկնաբանվել որպես բացարձակ հավանություն՝ առաջնորդի հնչեցրած յուրաքանչյուր արտահայտությանը կամ տխմարաբանությանը։ Սոնիկն իր շեֆի արած նողկալի հայտարարության պատասխանտու է սարքել հանրությանը: Կամ ի՞նչ քաղաքական հայտարարության մասին է խոսքը, եթե հայտարարությունը նույնիսկ քաղաքական է, ապա արդյոք դա նշանակո՞ւմ է, որ բովանդակության համար հայտարարողը պատասխանատվություն չի կրում հատկապես մի դեպքում, երբ դրա հեղինակը մի ամբողջ երկրի վարչապետ է:
Սոնիկին այս ամենը չի հետաքրքրում. պատգամավոր է, պետք է ամեն գնով իր գոյությունը Նիկոլի առաջ արդարացնի:



















