top of page

Մակրոնը միայն համերգ լսելու համար չէ Գյումրի այցելելու

  • May 4
  • 1 min read


Ինչպես գիտենք, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը գտնվում է Հայաստանում և վաղը կայցելի Գյումրի։



Այցը ներառում է մի շարք կանգառներ։ Մեր տեղեկություններով Մակրոնը միայն համերգ լսելու համար չէ այցելելու Գյումրի, նա կհարգի 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին։


Իհարկե, այցի կարևոր հատվածներից է «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով մեծ համերգը, բայց որքանով տեղեկացանք, նա Փաշինյանի հետ շրջելու է Գյումրու կենտրոնական փողոցներով, բացի այդ, Ֆրանսիայի նախագահը կայցելի Գորկու փողոցում տեղակսյված Գյումրիի թիվ 10 ֆրանսիական դպրոց։


Մեր տեղեկություններով, Ֆրանսիայի նախագահը, տեղեկանալով Գյումրիում ֆրանսիական թեքումով գործող դպրոցի մասին, հետաքրքրություն է դրսևորել։Նշենք, որ դպրոցը կառուցվել է ֆրանսիացիների ջանքերով`ավերիչ երկրաշարժից հետո։



 
 
1/2291
bottom of page