top of page

Մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մոտենա ԵՄ-ին. Օվերչուկ

Sep 3
1 min read


Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը Երևանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը։ Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ այդ Մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը Հայաստանի գործն է։ Ինչ էլ որ որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մոտենա ԵՄ-ին», -ասել է Օվերչուկը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։


Արևելյան տնտեսական ֆորումը տեղի է ունենում սեպտեմբերի 1-ից 4-ը Վլադիվոստոկում։ 

 
 
1/2388
bottom of page