top of page

Հրդեհ ավտոմեքենայում. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է

Aug 30
1 min read


Օգոստոսի 30-ին՝ ժամը 15։22-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Տերյան փողոցում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։ Վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։18-ին։

 
 
1/2388
bottom of page