top of page

Շուրջ 7000 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. Փաշինյանը՝ Արցախից բռնագաղթածների մասին

Aug 27
1 min read


«Մեր հանձնառության շրջանակում շուրջ 7000 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր։ Մեր ծրագրում մենք ֆիքսել ենք 10 հազար թիվ, բայց դա մոտավոր հաշվարկ է, այսինքն՝ կլինեն այդ նախապայմաններին համապատասխանող բոլոր շահառուները»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բռնագաղթածներին բնակարաններով ապահովելու ծրագրի մասին։

նա նշեց, որ առաջիկայում ընդունելու են  նար բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը։


Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարության պլանը այդ ծրագրով 800 մլրդ դրամ ֆինանսավորումն է Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրն իրականացնելու համար։

Հայտնելով, որ նաև իրականացնում են սահմանամերձ և ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում 16 մլն դրամի ծրագիրը, Փաշինյանը հայտարարեց. «Այնպես որ, մենք բնակարանային ծրագրերն անում ենք»։

 
 
1/2388
bottom of page