top of page

Շուտով «Իմ հրաժարականի օրը» վերնագրով հոդված կհրապարակեմ. Սերժ Սարգսյան

  • Apr 5
  • 1 min read



Նախօրեին ՀՀԿ 18-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է իր հրաժարականի և թույլ տված սխալների թեմային։



Լրագրողի հարցին՝ հաճախ խոսում եք ձեր սխալների մասին, ո՞րն է եղել ամենամեծը, Սարգսյանը պատասխանել է, որ այդ մասին պատրաստվում է խոսել ավելի հանգամանորեն։


Նրա խոսքով՝ շուտով կհրապարակի հոդված, որը կրելու է «Իմ հրաժարականի օրը» վերնագիրը։ Սարգսյանն այլ մանրամասներ այս պահին չի ներկայացրել՝ նշելով, որ իր գնահատականներն ու անդրադարձները կներկայացնի հենց այդ հոդվածում։



 
 
1/2291
bottom of page