top of page

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

  • Jun 16
  • 1 min read


Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը մտադիր է պետականացնել Հայաստանի խոշորագույն ցեմենտ արտադրող գործարանը՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն, որը պատկանում է գործարար և քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնին։


Ընկերությունն ընդգրկված է երկրի խոշոր հարկ վճարողների ցանկում։


Oragir.News-ին հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո եվրոպական մի շարք ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերել «Արարատցեմենտ» գործարանի նկատմամբ՝ ցանկություն հայտնելով գնել այն:


Սակայն ընտրություններից հետո եվրոպական այդ նույն ընկերությունները հրաժարվել են իրենց նախնական մտադրությունից և դրա մասին տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը։


Ենթադրվում է, որ այս ամենը պայմանավորված է Հայաստանում հետընտրական գործընթացներով ու դեռևս սպասվող զարգացումներով:



 
 
bottom of page