top of page

Արեգնազ Մանուկյանի բնակարանում խուզարկություն է կատարվել պետական դավшճանnւթյան և լրտեunւթյան գործի շրջանակում

  • 2 hours ago
  • 1 min read


Այսօր վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները  ԲՀԿ ցուցակում ընդգրկված, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանում խուզարկություն են կատարել  լրտեսության, պետական դավաճանության վարույթի շրջանակում։ 

«Քրեական վարույթի շրջանակում կատարվել են քննչական գործողություններ պետական դավաճանության և լրտեսության վարույթի շրջանակում»,- Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։ 

Նշենք, որ հենց այս վարույթի շրջանակում է կալանավորված  «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանը։ ՔԿ-ն Անդրանիկ Թևանյանի մեղադրում է 622 հզր ԱՄՆ դոլարով ԱԺ-ից պետական գաղտնիք վաճառելու մեջ։ 

 
 
1/2181
bottom of page