top of page

Չիլիում առատ տեղումներն ու փnթորկոտ քամիները հանգեցրել են առնվազն 10 մարդու մաhվան

  • Jul 21
  • 1 min read


Չիլիում առատ տեղումներն ու փոթորկոտ քամիները հանգեցրել են առնվազն 10 մարդու մահվան: Այս մասին հայտնել է Հարավային Ամերիկայի աղետների դեմ պայքարի ազգային ծառայության տնօրեն Ալիսիա Սեբրիանը:

«Ցավով ստիպված ենք հայտնել, որ մինչ օրս Ատակամայից մինչև Արաուկանիա տարածաշրջաններում մթնոլորտային ճակատի անցման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի», - ասել է նա մամուլի ասուլիսում:

Սեբրիանի խոսքով՝ առնվազն չորս մարդ անհետ կորած է համարվում։ Հայտնի է 17 վիրավորի մասին:

«1,168 մարդ գտնվում է ապաստարաններում, հիմնականում՝ Մայրաքաղաքային օկրուգում, Ատակամայում և Կոկիմբոյում: 104,504 մարդ կտրված է մնացել մնացած աշխարհից, հիմնականում՝ Ատակամայի և Կոկիմբոյի մարզերում», - հավելել է նա:

Տարերքի մոլեգնության հետևանքով ավելի քան 2,000 տուն լուրջ վնաս է ստացել, 76 բնակելի շենք ավերվել է։ 138,000 մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման։

Վատ եղանակի պատճառով Կոկիմբոյում և Ատակամայի Հուասկո նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել:

 
 
1/2287
bottom of page