Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղներից հետո ավելի քան 570 մարդ անհետ կորած է համարվում
- 3 minutes ago
- 1 min read

Նեպալում տեղի ունեցած սելավի հետևանքով անհետ կորել է ավելի քան 570 մարդ, այդ թվում՝ ավելի քան 400 օտարերկրացի, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
«579 անհետ կորած զբոսաշրջիկների թվում կան ավելի քան 400 օտարերկրացիներ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 162-ի։
Տիբեթի լեռներից հոսող Բհոտե Կոշի գետի կտրուկ բարձրացումը հզոր ջրհեղեղի պատճառ է դարձել։
Ջրհեղեղի գոտում են գտնվել առնվազն չորս Ռուսաստանի քաղաքացիներ։
Աղետը նաև ազդել է Տիբեթի ինքնավար մարզի Շիգացե քաղաքում գտնվող Գիրոնգ (Ջիլոնգ) անցակետի վրա։ Չինական լրատվամիջոցները հայտնել են երեք մահվան մասին, իսկ ևս 558 մարդու որոնումները շարունակվում են։
Նեպալի արտաքին գործերի նախարար Շիշիր Խանալի խոսքով՝ արտակարգ իրավիճակի պատճառը երկրաշարժն ու դրան հաջորդած սողանքն են եղել։ Մասնագետները չեն բացառել այն հնարավորությունը, որ ջրհեղեղը կարող էր առաջանալ նաև սառցադաշտային լճի կեղքման հետևանքով։



















