top of page

Մարտունի-Գետափ ճանապարհի դաշտերում մոլորված քաղաքացին հայտնաբերվել է

  • May 23
  • 1 min read


Մայիսի 22-ին, ժամը 17։14-ին Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին հարակից դաշտերում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, իսկ ուղևորներից մեկը մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն, ուղեկցել իրեն տեղափոխող տրանսպորտային միջոց, այնուհետև արգելափակումից դուրս բերել ավտոմեքենան։

 
 
bottom of page