top of page

Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով

Mar 5
1 min read

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ միջազգային հանրության կողմից Իրանի գործողությունները դատապարտվում են, մինչդեռ ԱՄՆ-ի հարձակումներն ամբողջությամբ անտեսվում են, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։

«Այժմ ցանկանում եք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև ներկայացնել հենց այդ ոգով․․․ դատապարտել Իրանի ագրեսիան՝ ոչ մի խոսք չասելով ԱՄՆ-ի գործողությունների մասին», - ասել է Լավրովը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման թեմայով դեսպանական «կլոր սեղանի» ժամանակ։

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է արևմտյան երկրների կիրառած «երկակի ստանդարտների» քաղաքականությունը տարածաշրջանային հակամարտությունների գնահատման հարցում։

 
 
1/2388
bottom of page