Հակոբ Արշակյանը «բացատրեց», թե ինչու են պատգամավորները բացակայում նիստերի դահլիճից
- May 29
- 1 min read

Ազգային ժողովի նիստում ժամը 10:00-ի դրությամբ անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին, քվորում չապահովվեց և նիստը հետաձգվեց։ Գրանցվեց ընդամենը 3 պատգամավոր՝ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Նախընտրական պայքարի այս փուլում պատգամավորներն իրենց բնակավայրերում քաղաքացիներին ներկայացնում են իրենց հաշվետվություններն՝ ակնկալելու վստահություն նոր կառավարություն կազման հարցում, ակնկալելու քվե։ Այսպիսով, նրանք իրենց հաշվետվությունները ձեզ ներկայացնելու համար են բացակայում նիստերի դահլիճից»,- ասաց Արշակյանը։
Նա տեղեկացրեց որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:
Հիշեցնենք, որ ԱԺ երթական քառօրյան մեկնարկել է մայիսի 26-ից, սակայն մինչ օրս որևէ նիստ չի կայացել քվորում չապահովվելու պատճառով։



















