top of page

Դատարանը վարույթ է ընդունել ՀՖՖ-ի կողմից ընդունված կանոնակարգի անվավեր ճանաչման մասին հարցը

  • 1 day ago
  • 1 min read


Ինչպես տեղեկանքում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ՀՖՖ Գործկոմի անդամ Աննա Օհանյանի դիմումն ընդդեմ ՀՖՖ-ի, որով հայցվորը խնդրում է Անվավեր ճանաչել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» հասարակական կազմակերպության Գործադիր կոմիտեի 27․06․2026 թվականի «ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը (2026-2027 մրցաշրջան) հաստատելու մասին» որոշումը:

Հիշեցնենք, որ տվյալ կանոնակարգով էր հաստատվել նաև լեգիոներ ֆուտբոլիստների քանակի վերաբերյալ լիմիտը (15 ֆուտբոլիստ մրցաշրջանի հայտացուցակի համար՝ առաջին և երկրորդ թիմերի համար)։

Ըստ որոշ տեղեկությունների դատական հայցի ընդունման հիմք են հանդիսացել կանոնակարգի ընդունման գործընթացում թույլ տրված բազմաթիվ խախտումները։

 
 
1/2284
bottom of page