top of page

Երևանում բшխվել են «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը

Feb 8
1 min read

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում  Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։



Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։



Գ․ Շամշյանի տեղեկություններով «Mercedes»-ի վարորդը ծառայում ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասում և կոչումով փոխգնդապետ է։

 
 
1/2388
bottom of page