ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակnւմը, ամենայն հավանականությամբ, բացաuաբար կազդի միջազգային շուկաների վրա. Պեսկով
- 9 hours ago
- 1 min read

ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը, ամենայն հավանականությամբ, բացասաբար կազդի միջազգային շուկաների վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ամենայն հավանականությամբ, նման գործողությունները կշարունակեն բացասաբար ազդել միջազգային շուկաների վրա, դա կարելի է ենթադրել վստահության մեծ չափաբաժնով», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր Հորմուզի նեղուցով շարժն արգելափակելու մտադրության մասին։
Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներն արգելել են օտարերկրյա ռազմական նավերին մոտենալ այդ ջրային տարածքին։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն ազդարարել է ապրիլի 13-ից իրանական նավահանգիստների շրջափակման մեկնարկի մասին։



















