top of page

Ռուսական դպրոցում ֆիզկուլտուրայի դասաժամին դպրոցական է մшհшցել

Sep 9
1 min read


Նիժնի Նովգորոդի մարզում դպրոցականը գիտակցությունը կորցրել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ և ողջ չի մնացել։ Դեպքի մասին հաղորդում է NewsNN-ը՝ հղում անելով Կրթության տարածաշրջանային նախարարության ղեկավար Միխայիլ Պուչկովին։

Դեպքը տեղի է ունեցել Գորոդեց քաղաքում։ Նախնական տվյալներով՝ աշակերտը սկսել է վատ զգալ ֆիզկուլտուրայի դասի ժամանակ, երբ դասապրոցեսի ժամանակ վազում էր։ Նա հանկարծ կորցրել է գիտակցությունը։


Դպրոցի բուժքույրը անչափահասին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել, և դեպքի վայր է կանչվել նաև շտապօգնության մեքենա, որը ժամանել է յոթ րոպեի ընթացքում։ Բժիշկները փորձել են փրկել աշակերտին, բայց չեն կարողացել դա անել։

Դեպքի պատճառը ներկայումս պարզ չէ, բայց Պուչկովը նշել է, որ նրանք անպայման կպարզեն այն։

«Մենք անմիջական կապ ենք պահպանում դպրոցի վարչակազմի, քաղաքային վարչակազմի և իրավապահ մարմինների հետ», -ասել է Նիժնի Նովգորոդի Կրթության նախարարության ղեկավարը։

 
 
1/2388
bottom of page