top of page

Անահիտ Հակոբյանի հզոր ելույթը «Ну-ка, все вместе!» նախագծում՝ Բասկովի ու Լազարևի հոտընկայս ծափահարությունների ներքո

  • 6 days ago
  • 1 min read


Անահիտ Հակոբյանն իր ելույթով ոտքի հանեց ռուսական հայտնի «Ну-ка, все вместе!» երաժշտական շոուի ժյուրիի անդամներին:

Ռուսաստանում շարունակվում է նախագծի ազգային քասթինգի փուլը, որի շրջանակում ժյուրիի 100 անդամներից մի քանիսը, այդ թվում Սերգեյ Լազարևն ու Նիկոլայ Բասկովը, այցելում են տարբեր քաղաքներ՝ ընտրելու նոր եթերաշրջանի մասնակիցներին:


Նոր թողարկումը, հատկապես, տպավորիչ կլինի մրցույթի հայ հետևորդների համար հայտնի հայ երգչուհի Անահիտ Հակոբյանի հզոր ու տպավորիչ ելույթով:

Անահիտը, նախ, հիացրեց իր բեմական տեսքով, այնուհետև առաջին իսկ նոտայից  հիացմունք առաջացրեց՝ արժանանալով դեղին կոճակների:


Հայ երգչուհին մրցույթի հաջորդ փուլում է:

Ի դեպ, նախագծի քասթինգի փուլը արդեն հասցրել են հաղթահարել ռուսաստանաբնակ մի շարք տաղանդավոր հայ արտիստներ:

 
 
1/2286
bottom of page