top of page

Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին բախվել են «Nissan»-ը, «Opel»-ը և բեռնատար «Գազել»-ը. «Nissan»-ն էլ բախվել է դիզվառելիքի բակին, վերջինն էլ՝ կայանված ավտոբուսին. կան վիրավnրներ

Aug 2
1 min read


Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Nissan», «Opel» և բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 1 հոգի տեղում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։



Բախման հետևանքով «Nissan»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված դիզվառելիքի համար նախատեսված երկաթե բակին, որն էլ առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ավտոբուսին։

 
 
1/2388
bottom of page