top of page

Փաշինյանին ասել եմ՝ կայացրած որոշումների պատասխանատվութունը ձեզ վրա է․ Պուտին

  • May 29
  • 1 min read

Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի ազատ առևտրի համաձայնագրերին մուտք գործելու հնարավորությունը, Աստանայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։



Ավելին, Մոսկվան կբարձրացնի էներգակիրների գները Երևանի համար, ինչը կարժենա ՀՆԱ-ի 14%-ը։


«Բոլորը միշտ ասում են՝ դե, էներգակիրներ, դա կարևոր է, բայց դա միակ պլլյուսը չէ, ոչ էլ միակ առավելությունը», - հավելել է նախագահը:


Պուտինը կոչ է արել հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե՝ ԵԱՏՄ-ում կամ ԵՄ-ում Հայաստանի ապագայի վերաբերյալ: Նա նաև նշել է, որ ԵՄ-ին մերձենալու համար Երևանի կողմից կայացվող ցանկացած տնտեսական որոշում չի վնասի Ռուսաստանի հետ հումանիտար կապերին:


«Ես Նիկոլ Վովաևիչին (Փաշինյանին - խմբ.) ասել եմ, և նա կհաստատի դա, ես նրան ասել եմ. «Ամեն ինչ, ինչ լավ է հայերի համար, ընդունելի է և լավ է Ռուսաստանի համար: Արեք այն, ինչ ձեզ հարմար է թվում՝ ելնելով հայ ժողովրդի շահերից: Դուք հիմա իշխանության գլուխ եք, և կայացրած որոշումները պատասխանատվությունը ձեզ վրա է: Ինչ էլ որ ասեք, այդպես էլ կլինի», - եզրափակել է Պուտինը:



 
 
bottom of page