top of page

Լավրով. Փաշինյանի՝ երկաթուղային կոնցեսիան վաճառելու խնդրանքը զարմանալի է և «զգացմունքային»

Aug 28
1 min read


Նիկոլ Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի է և «զգացմունքային»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Մենք զարմացած ենք լսելով, թե ինչպես են այս հարցերը... Եթե դրանք արդեն առաջացել են, ասեք ձեր գործընկերոջը, թե ինչպես եք դատողություններ անում այս հարցում։ Դրա փոխարեն նրանք հրապարակային հայտարարություն են անում, որ դա «իրենցն» է, և որ մենք նրանց պարտք ենք 2 միլիարդ։


Ես հասկանում եմ, որ սա, բացի տնտեսական վերլուծությունների վրա հիմնված գնահատականներից, էմոցիաներ է առաջացնում մեր քաղաքացիների մոտ, ես բացառություն չեմ», - ասել է Լավրովը РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարել էր. «ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի»։

 
 
1/2388
bottom of page