top of page

Ռուսաստանից արտաքսել են Մոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավարին

Aug 17
1 min read


Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովին արտաքսել են Ռուսաստանից։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բախտիյար Հասանովը միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնից տեղափոխվել է օդանավակայան և արտաքսվել Ռուսաստանի Դաշնությունից։

Հասանովի ՌԴ քաղաքացիությունը չեղարկվել է անցյալ տարի։ Այս տարվա հունիսին նա ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից և տեղավորվել միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնում։

 
 
1/2388
bottom of page