top of page

Օմանը հայտնել է նավթակիր տանկերի վրա հարձակման մասին. կա 4 վիրավոր

Mar 1
1 min read


Օմանի ծովային անվտանգության կենտրոնը հայտնել է, որ Պալաուի դրոշով նավարկող Skylight նավթակիր տանկերը հարձակման է ենթարկվել Օմանի Մուսանդամ կղզուց մոտ հինգ ծովային մղոն հեռավորության վրա, հայտնում է Al Jazeera-ն:

Չորս մարդ վիրավորվել է, իսկ 20 մարդուց բաղկացած ողջ անձնակազմը տարհանվել է: Այս պահին այլ տեղեկություն չի ստացվել:

Ավելի վաղ Օմանից հայտնել էին, որ երկու անօդաչու թռչող սարք հարձակվել է Դուկմ նավահանգստի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է մեկ օտարերկրյա բանվոր:

 
 
1/2388
bottom of page