Աշխարհը լուրջ չի ընդունել Թրամփի ելույթը Իրանի հետ hակամարտության ընթացքի մասին․ Իրանի տեղեկատվական խորհրդի ղեկավար
- 1 day ago
- 1 min read

Աշխարհը լուրջ չի ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը Իրանի հետ հակամարտության ընթացքի մասին։ Այս մասին ասել է Իրանի տեղեկատվական խորհրդի ղեկավար Էլիաս Հազրատին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Թրամփի երեկվա ելույթը, որը նա մտադիր էր դարձնել իր գլխավոր ելույթը պատերազմի թեժ պահին, ծաղրի ենթարկվեց ամբողջ աշխարհում։ Ֆինանսական շուկաները ծիծաղեցին նրա վրա. նավթի գները կրկին աճեցին, իսկ ֆոնդային շուկաներն անկում ապրեցին»,- ասել է նա իրանական պետական հեռուստառադիոընկերության եթերում։
Հիշեցնենք, որ Թրամփը՝ դիմելով ժողովրդին, հայտարարել էր, որ Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ոչնչացված են, իսկ հրթիռային ներուժը մոտ ժամանակներս կհասցվի նվազագույնի։ Նա պնդել էր, թե հանրապետության դեմ գործողության հիմնական նպատակները մոտ են իրագործմանը և սպառնացել էր Իրանին հետ շպրտել դեպի քարի դար։



















